«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը նստացույց է իրականացնում թատրոնի դռան առաջ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամները հոկտեմբերի 7-ից նստացույց են սկսել թատրոնի դռան առաջ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք դիմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով միջանկյալ հրատապ լուծում գտնել և «Գոյ» թատրոնին հնարավորություն տալ վերսկսել իր աշխատանքը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

Նոյեմբերի 2-ին «Գոյ»-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը փաստել է՝ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ից «Գոյ»-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: 

Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Սունդուկյանի անվան թատրոնից հայտնել էր են, որ ներկայացված փաստաթուղթը փաստում է միանգամայն այլ բան։ «ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի պատասխանը փաստում է, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալ, թե այս կան այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը։ Պատասխանում հստակ նշվում է նաև, որ վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց (ոչ թե վիճարկման) և խոսք չի կարող լինել ինչպես վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կամ դատարանի համապատասխան որոշմամբ կասեցման մասին։ Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) կամ կազմակերպությանը գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք վերապահված լինելու (չլինելու) հարցերին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ վարչական դատարանը ս․թ․ սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/2195/05/24 վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը»,-ասվում էր հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների գործողություններին, լրագրողների հետ զրույցում նշել էր՝ տեղյակ են իրավիճակից և՛ ինքը, և՛ իրավապահ մարմինները։ «Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այդ իրավիճակին»,-շեշտել էր նա։Նախարարի խոսքով՝ բազմիցս հանդիպել են «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմի տարբեր ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումների ժամանակ նրանց երաշխավորվել է, որ իրենց  ստեղծագործական ազատությանը ոչ ոք չի խոչընդոտում, և իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ, որովհետև  ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմը, եթե իրենք որոշեն գնալ այն ճանապարհով և որպես մասնավոր թատրոն շարունակեն իրենց հետագա գործունեությունը, կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյանի թատրոնում,  սակայն այդ հարցին նրանց արձագանքը դուրս է տրամաբանության  շրջանակից»,-ընդգծել էր Ժաննա Անդրեասյանը։ 

Նոյեմբերի 4-ին «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները փորձել են մուտք գործել թատրոնի շենք, սակայն դա նրանց չի հաջողվել։  Նրանք հանդիպել են Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և թատրոնի այլ անդամների։ 

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցիչները չեն ցանկացել իրենց լսել, այլ միայն ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

«Մենք դրա համար չէինք գնացել այդ հանդիպմանն ու ասացինք, որ ասելիք ունենք։ Ես իմ գործընկերոջը երկու հարցադրում ունեմ։ Առաջինը՝ մենք եկել ու պահանջ ենք ներկայացնում, որ առանց իրավունքի դուք օգտագործում եք «Գոյ» թատրոնի տարածքը։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ  վիճարկվող ակտիվ որևէ գործողություն կասեցվում է։ Իրենք ներկայացնում են, որ իբրև ՀՀ արդարադատության նախարարության գրությունը, թուղթը հիմք չէ։ Նրանք ներկայացնում են, որ տվյալ պարագայում մեր հայցատեսակի մեջ է մտնում, և հարց է առաջանում՝ իրենք ինչով են առաջնորդվում, եթե ոչ հայցադիմումը վարույթ ընդունելու  մասին որոշմամբ։ Սա պետական կառույց է, դուռը փակ է։ Ստացվում է՝ փաստացի իրավունք չունե՞նք ներս մտնել»,-շեշտել էր Ասատրյանը։

Հայերեն

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ