Եվրոպա

Ռյուտեն համաձայն է Թրամփի հետ. ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն համաձայն է Թրամփի հետ. ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանության համար կծախսեն ՀՆԱ-ի 2%-ից զգալիորեն ավելի, ինչպես ավելի վաղ դա պահանջել էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Բուդապեշտ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Այսօր գլխավոր հարցն է, թե ինչ նպատակային ցուցանիշներ պետք է սահմանվեն ՆԱՏՕ-ում: Մենք պետք է ավելի շատ ծախսենք.... Դա կլինի 2%-ից զգալիորեն ավելի», - Ռյուտեի խոսքերն է մեջբերում POLITICO-ն։

Հրատարակությունը հիշեցնում է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին սեփական պաշտպանության համար բավականաչափ ծախսեր չանելու համար։ 

«Նա (Դոնալդ Թրամփը) իրավացի է այս հարցում. երկու տոկոսով հեռու չես գնա», - ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է Թրամփի հետ քննարկել հավաքական կերպով առկա մարտահրավերներին դիմակայելու ուղիները։

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում