ԵՊԲՀ-ն կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող գրադարանային համալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի լավագույն բուհերի գրադարանների օրինակով ԵՊԲՀ-ն՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի  աջակցությամբ, կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող գրադարանային համալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետը կապերի բաժնից, նշելով, որ  Մասշտաբային նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ գործընթացներ են մեկնարկել:

Հիմնադրամի թիմը բուհում տեղազննում է կատարել` նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ վերանորոգման ենթակա տարածքներին առավել դետալային ծանոթանալու, բազմաթիվ աշխատանքային կետեր քննարկելու նպատակով:

Արտերկրից ժամանած ճարտարապետները շինարարությունն իրականացնող հայ կոլեգաների հետ, որոնց թվում են  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 3 ուսանող, բժշկական բուհ երկրորդ այցի ընթացքում մանրամասն ծանոթացել են շենքի կառուցվածքին, մուտքային և ելքային հանգույցներին, տեխնիկական այլ առաջադրանքներին վերաբերող հարցերին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր որակի կրթական միջավայր և ուսանողական տարածք ձևավորելու համար հիմնադրամի խոշոր այս պրոեկտում հաշվի է առնված ամեն մի մանրուք. բնական լուսավորությունից մինչև անվտանգության խնդիրներ, ուսանողների հոսք, հարմարավետություն:

Շրջայցին հաջորդել է հանդիպումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, որի ընթացքում ճարտարապետ Փիթեր Դեֆեշը համալսարանականներին է ներկայացրել ապագա գրադարանի կոնցեպտի ավարտական տարբերակը: Արմեն Մուրադյանը որոշակի դիտարկումներ և առաջարկներ է արել, որոնք ինտերակտիվ քննարկման արդյունքում արժանացել են հավանության:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում