Ինովացիա

5G և արբանյակային կապի ներդրման համար ՀՀ բյուջեում լրացումներ են նախատեսվում

2 րոպեի ընթերցում

5G և արբանյակային կապի ներդրման համար ՀՀ բյուջեում լրացումներ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները վերաբերում են Հայաստանում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նշեց, որ 5G-ի ներդրման համար պահանջվում է որոշակի ռադիոհաճախականության տիրույթների ազատականացում։ Այդ նպատակով 2024 թվականին ԲՏԱ նախարարությունը վերապահել է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունները, որոնք տրամադրվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մրցույթի համար։

Նախագծով նախատեսվում է այս ռադիոհաճախականությունները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի ցանկում՝ սահմանելով 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու տրամադրման միանվագ վճար՝ 25,000,000 դրամ, և տարեկան օգտագործման վճար՝ 16,800,000 դրամ։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է պետբյուջեում արբանյակային կապի կամ ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ռադիոհաճախականության տիրույթ տրամադրել։ Այս ուղղությամբ ԲՏԱ նախարարությունը բանակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով 2024 թվականին տրամադրել համապատասխան թույլտվություններ։

Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունները կնպաստեն պետբյուջե լրացուցիչ մուտքերին։ Նախաձեռնությունը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում