Աշխարհ

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ

1 րոպեի ընթերցում

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։

Բացի այդ, նա հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրման մասին։

Հոկտեմբերին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային աջակցելը կմնա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Վարչապետը նշել է, որ Շվեդիան, սկանդինավյան և բալթյան երկրների հետ միասին, ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Կիևին՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում