Մարզեր

Մարտունի համայնքում տեղի է ունեցել Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին նվիրված հերթական միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում տեղի է ունեցել Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին նվիրված հերթական միջոցառումը

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում տեղի է ունեցել Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների օրվան նվիրված միջոցառում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այն անցկացվել է  նկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարանի բակում։ 

Միջոցառումը կազմակերպվել է դպրոցի և մշակույթի տան համատեղ ջանքերով։ Դպրոցականներն իրենց դասարանների տաղավարներում ներկայացրել են Մադինայի ոչ նյութական մշակույթի` սովորույթների, նիստուկացի, արհեստների, ծեսերի ու պատումների հետ կապված ցուցադրություններ, այդ թվում` ավանդական ուտեստներ, կենցաղային սարքեր ու սպասք, Գեղարքունիքի բնությունից տրվող բերքն ու բարիքը։ 

Միջոցառման օրը զուգադիպել է հանրաճանաչ գեղանկարիչ, Մադինա գյուղի արժանավոր ու երջանկահիշատակ զավակ Ներսես Կարապետյանի հիշատակի օրվա հետ։ «Հավատացած ենք, որ ազգն ու մշակույթը փառաբանող այս արարողությունը ևս մեկ ժպիտ արթնացրեց հայրենիքը սիրող ու հազար գույնով պատկերած մեծ արվեստագետի հոգում։ Գյուղի մարդկանց մասնակցությունը այս միջոցառմանը ոչ միայն հարգանքի տուրք էր մեծ արվեստագետի հիշատակին, այլ նաև սեր ու պաշտամունք առ հայրենի պատմությունը, դարերից ժառանգած ազգային մշակույթը»,-ներկայացրեց Ներսես Կարապետյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Կարապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում