Մարզեր

Հիմնանորոգվել է Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցը

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցում արդեն ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2024 թվականի հուլիսին։ 

Գավառի Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 843 հազար  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Դեմիրճյան փողոցի երթևեկելի մասում կատարվել է ասֆալտապատում՝ 540 գծամետր երկարությամբ և 3395 քմ մակերեսով։ Սալիկապատվել է 3070 քմ մայթ, տեղադրվել  ջրահեռացման համակարգ։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն է։ 

Ծրագրի իրականացման շնորհիվ Դեմիրճյան փողոցի բնակիչներն արդեն օգտվում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում