Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2–ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024թ․ նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեղրաշեն գյուղից «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել նույն բնակավայրի 30–ամյա բնակչի դին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են տեսանկարահանող սարքի տեսագրություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ։ 

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30–ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները ստացել է նշված օրը՝  ժամը 18:30-ից 19:00-ի սահմաններում, Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական հատվածի ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ նույն համայնքի 29–ամյա բնակչի կողմից։

Հիշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրան ներկայացվել է մեղադրանք, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը