Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանն ու հայ-ֆրանսիական օրակարգին վերաբերող հարցերը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում