Խելամիտ ներդրումներ` «Թել-Սել»-ում․ ընկերության բաժնետոմսերի հրապարակային վաճառքի վերջնաժամկետը նոյեմբերի վերջն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թել-Սել» ընկերության՝ մեկ ամիս առաջ մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային վաճառքի գործընթացն ակտիվ փուլում է։ Արդեն հազարավոր բաժնետերեր օգտվել են ստեղծված հնարավորությունից և կատարել իրենց ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը, ներկայացնելով բաժնետոմսերի վաճառքի գործընթացի մանրամասներն՝ ուրախությամբ արձանագրեց՝ մեկ ամսից ավելի է՝ ինչ գործընթացի մեկնարկը տրվել է, ու մեծ ակտիվություն կա։

«Մենք ունենք այս գործընթացով հետաքրքրվողների բավական ակտիվ զանգված, ինչպես նաև հազարավոր անհատներ, կազմակերպություններ, որոնք արդեն դարձել են  «Թել-Սել»-ի բաժնետերեր։  Ինչպես հայտարարել էինք, կենտրոնացած ենք մանրածախ շուկայի վրա։ Ներդրումների համար առաջարկում ենք բավական գայթակղիչ տարբերակ, այն է՝ տրամադրել առավել շատ դիվիդենտ։ Մեր որոշումն է տեղաբաշխել տարեկան շահույթի առնվազն 50 տոկոսը»,-ասաց Արտյոմ Ղազարյանը։ 

Ներկայում ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը 400 դրամ է, ցանկացողները կարող են ձեռք բերել նվազագույնը 10 բաժնետոմս, այսինքն՝ ներդրումային նվազագույն շեմը սկսվում է 4 հազար դրամից, առավելագույն շեմը կազմում է 200 մլն դրամը։ Մինչև 900 հազար դրամի չափով մեկանգամյա գործարքի պարագայում քաղաքացիները կարող են օգտվել ընկերության բջջային հավելվածից, ավելի բարձր շեմի գործարքները հնարավոր է իրականացնել «Թել-Սել»-ի գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակում։ 

«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ  Արաքսյա Հարությունյանը նշեց, որ  «Թել-Սել» ընկերության բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությանը նպաստում է նաև ներդրում կատարելու հասանելիությունը։ 

««Թել-Սել» ընկերությունն ունի մեծ ներուժ ու հնարավորություն՝ ներգրավելու ինչպես մանր, այնպես էլ խոշոր ներդրողների։ Սա կարևոր ազդակ է ոչ միայն կապիտալի շուկայի, այլև ընդհանուր ֆինտեխ ոլորտի զարգացման համար։ Այն կարող է լավ օրինակ լինել Հայաստանում գործող մյուս ֆինտեխ ընկերությունների համար, որոնք քիչ չեն։ Ինչ վերաբերում է այս ընթացքում արդեն բաժնետոմսեր ձեռք բերողներին, ապա ասեմ, որ կենտրոնացում չկա մեկ կամ մի քանի խմբերի միջև։ Կան ներդրողներ ֆինանսական ոլորտից, տնտեսության իրական հատվածից, ներդրումներ են անում նաև շարքային քաղաքացիները։ Թիրախը հենց այդպիսին էլ եղել է, որովհետև եթե ներդրումներ կատարեին մի քանի խումբ անձինք, ապա  այդ ազատ շրջանառության ծավալը չէր ապահովվի»,-ասաց Արաքսյա Հարությունյանը։ 

Փորձը ցույց է տալիս, որ ավանդներն այսօր ամենատարածված գործիքներն են, որտեղ քաղաքացիները փորձում են իրենց խնայողութունները տեղաբաշխել, սակայն մասնագետները նշում են, որ ընկերությունների կողմից նոր նախաձեռնությունները, ինչպես օրինակ «Թել Սել»-ն է առաջարկում, բերում է նրան, որ մարդիկ սկսեն ավելի շատ հետաքրքրվել այլ ֆինանսական գործիքներով։ Այդ համատեքստում արդեն որոշակի դինամիկա նկատվում է։  

«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը նկատեց, որ ավանդները բաժնետոմսերին ընդհանրապես չեն հակասում։ 

«Երբ մարդն ունի խնայողություններ, ներդրումային նպատակներ, ապա  նախընտրելի է կատարել գործընթացի դիվերսիֆիկացիա։ Մի մասը կարելի է ավանդ դնել, մի մասով բաժնետոմսեր կամ պարտատոմսեր գնել։ Այդ դիվերսիֆիկացիան նաև տարատեսակ ռիսկերը հավասարակշռում է։ Հուսով եմ՝ արվող քայլերով հիմք է ստեղծվում, որ տարիներ հետո բոլորի համար շատ ավելի հասկանալի ու ընկալելի լինի այս գործընթացը»,-ասաց Արտյոմ Ղազարյանը։ 

«Թել-Սել» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություն մատուցող ընկերություն։ Ներկայում ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն TelCell Wallet հավելվածը։ Վերջին 7 տարիների ընթացքում ընկերությունը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 

Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասները կարելի է գտնել invest.telcell.am կայքում։ 

Հայերեն

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր