Հայաստան

Հայաստանում կցրտի 4-6 աստիճանով, նոյեմբերի 4-ին լեռնային գոտիներում ձյուն կտեղա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կցրտի 4-6 աստիճանով, նոյեմբերի 4-ին լեռնային գոտիներում ձյուն կտեղա

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 3-ին երեկոյան ժամերին, 4-ին՝ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում