Երևան

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապբուժօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապբուժօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով. բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացվել է մի շարք բարեփոխումներ:

«1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են  100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։ 

Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,-նշված է հրապարակման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում