Իրավունք

Թուրքիայում կարող են օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կարող են օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում կարող են օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի առաջիկա օրերին։ Գործակալությունը հայտնում է, որ թուրքական օտարերկրյա գործակալների մասին օրենքը նման է այն օրենքին, որը վերջերս ընդունել են Վրաստանում։ 

Թուրքիան նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 7 տարվա առավելագույն պատժաչափով ազատազրկում սահմանել նրանց համար, ովքեր աշխատում են պետության անվտանգության, նրա ներքին կամ արտաքին քաղաքական շահերի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում