Երևան

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին

1 րոպեի ընթերցում

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։

«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը։

Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերեց շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել է 75 միլիոն դրամի պարտք, սակայն այս տարի կարողացել է մարել պարտքերը և վաստակել 75 միլիոն դրամ։

«Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու և՛ մետրոպոլիտենի, և՛ ավտոբուսի, և՛ տրոլեյբուսի դեպքում»,-եզրափակեց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում