Քաղաքականություն

Չկա մի բան, որ Հայաստանի կողմից արվում է և դիսոնանս ունի Իրանի պատկերացումների հետ․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Չկա մի բան, որ Հայաստանի կողմից արվում է և դիսոնանս ունի Իրանի պատկերացումների հետ․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումն է։ Եվ այստեղ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Անշուշտ, մեր եվրոպական ուղղությամբ քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում։ Կարող եմ ասել, որ չկա մի բան, որը արվում է Հայաստանի Հանրապետության կողմից և չի ողջունվում և դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ»,- ասաց Միրզոյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում