ԱԳ նախարարը հնարավոր համարեց մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի վերջին առաջարկը եղել է համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելը։

«Մենք առաջարկել ենք դուրս թողնել թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն և այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման։ Դատելով հրապարակային արձագանքներից (նաև շփումների ընթացքում)`այս առաջարկը մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Հիմա ունենք ըմբռնում այն մասին, որ կա մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- եզրափակեց Միրզոյանը։  

 

Հայերեն English ქართული Русский 中文

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ