Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք միջազգային մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել 2025 թվականին Հայաստանում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին վարում է մարզական խոշոր միջազգային միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականություն, և 2025 թվականին Հայաստանում այդպիսի 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից: Մասնավորապես՝ հաջորդ տարվա մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին շուրջ 50 երկրի ավելի քան 800 մարզիկ կմասնակցի: Կարևորելով խաղային մարզաձևերի զարգացման հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ապրիլի 12-20-ը Հայաստանում կանցկացվեն տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումները: Ավելի ուշ՝ հուլիսի 10-20-ը, Երևանում կանցկացվի բասկետբոլի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը, որին նախնական տվյալներով 20-24 երկրի մասնակցություն է ակնկալվում: Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն էլ մեր երկրում կանցկացվի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը՝ 16 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հաշվի առնելով նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման մեր նախորդ փորձը՝ պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնենք կազմակերպված՝ մրցաշարերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների անցկացման կազմակերպչական մի շարք հարցերը, այդ թվում՝ մրցաշարերի վայրերի ընտրության, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման, այդ նպատակով մրցույթների կազմակերպման ժամկետների վերաբերյալ:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին