ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզի Որոտան գյուղ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, գտնվելով Սյունիքի մարզում, այցելել է Որոտան համայնք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Սյունիքի մարզի Որոտան գյուղում, որտեղ ֆրանսիական կառավարության ֆինանսական աջակցությամբ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը և Պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ աշխատում են գյուղի ոռոգման ցանցի վերականգնման ուղղությամբ։
— Olivier Decottignies (@O_Decottignies) October 30, 2024
➡️ Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր… pic.twitter.com/7acuMZ5s2Q
«Սյունիքի մարզի Որոտան գյուղում, որտեղ ֆրանսիական կառավարության ֆինանսական աջակցությամբ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը և Պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ աշխատում են գյուղի ոռոգման ցանցի վերականգնման ուղղությամբ», - գրել է դեսպան Դըկոտինյին՝ հավելելով, որ Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են։