Քաղաքականություն

Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Ներքին Հանդի հատվածում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան Ներքին Հանդի հատվածում

ԳՈՐԻՍ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձանագրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ներկայացրեց տպավորությունները իր՝ Ներքին Հանդ կատարած այցից։ 

Դըկոտինյին ընդգծել է, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ «Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշեց դեսպանը։ 

Հարցին, թե արձանագրում է, որ Ադրբեջանն այդ հատվածում 4 կողմից ներխուժե՞լ է ՀՀ սուվերեն տարածք, դեսպանը պատասխանեց․ «Երեք կողմից, որովհետև մի կողմից մենք կարողացել ենք գնալ այնտեղ»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում