Քաղաքականություն

Սրբուհի Գալյանը ՔՊ թիմի մասն է. Արայիկ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի մասին

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանը ՔՊ թիմի մասն է. Արայիկ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։  

«Արդարադատության նախարարի պաշտոնում կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական։ Ըստ էության, նա քաղաքական թիմի մաս է և մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 29-ին որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Սրբուհի Գալյանը զբաղեցնում է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում