Հայաստանի կառավարությունը մտադիր է դպրոցներում ներդնել անվտանգության ծառայություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է դպրոցներում սննդի և անվտանգության ծառայությունների արտապատվիրակման մոդելներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Հատկապես անվտանգության մասով կուզեի շեշտել, որ մենք շատ կարևորում ենք դպրոցներում անվտանգության ստանդարտի մշակումը, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է պետք ապահովել դպրոցի ամբողջական անվտանգությունը։ Ընդ որում, այդ մոդելները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչպիսին է դպրոցը։ Մի բան հստակ է, որ անվտանգության ստանդարտի լուրջ հարց կա, և այստեղ միջազգային փորձի և առկա խնդիրների ուսումնասիրությունը այսօրվա մեր առաջնահերթություններից է»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի դպրոցների անվտանգության հետ կապված ծառայությունների հնարավոր արտապատվիրակման քննարկումը լինելու է ԿԳՄՍ նախարարության օրակարգում։ 

Հայերեն English ქართული

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում