ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Ստոկհոլմում ուսումնասիրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի շվեդական փորձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ Ներքին գործերի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ այցի նպատակն էր փորձի փոխանակման շրջանակներում ծանոթանալ Շվեդիայի իրավական համակարգին, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ պայքարի փորձառությանը, մարտահրավերներին և հաջողություններին, նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներին:

Պատվիրակությունը հագեցած և արդյունավետ հանդիպումներ է ունեցել Շվեդիայի իրավապահ և այլ իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 

Ի թիվս այլ խնդիրների՝ քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության գործերով քրեական հետապնդման, պաշտպանության և կանխարգելման մեխանիզմները, նշված բնույթի վարույթների քննության ժամանակ քննչական տակտիկաներին, զոհակենտրոն արդյունավետ մոտեցումներին վերաբերող հարցեր։

Պատվիրակությանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան և Շվեդիայի հատուկ ներկայացուցիչը արտագաղթի մեջ գործող Բելառուսի ժողովրդավարական ուժերում Քրիստինա Յոհաննեսոնը։ Նա ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ գենդերային հավասարության ապահովումը, գենդերային բռնության դեմ պայքարը Շվեդիայի առաջնահերթություններից են և ուրախ են իրենց փորձառությունը կիսելով աջակցել Հայաստանում անվտանգ միջավայրի ձևավորմանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ Շվեդիայի փորձին ծանոթանալը կօգնի մեր ռազմավարական քայլերը դարձնել միջազգային չափանիշներին ավելի համահունչ,  ամրապնդել համագործակցությունը շվեդ գործընկերների հետ՝ Հայաստանում հանցագործությունների դեմ պայքարը կատարելագործելու և բռնության զոհերի համար առավել արդյունավետ պաշտպանություն և աջակցություն ապահովելու համար։ 

 

Հայերեն

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով