Քաղաքականություն

ԳՇ պետը վստահ է, որ սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները

1 րոպեի ընթերցում

ԳՇ պետը վստահ է, որ սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։ 

«Այո, միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձա՞յն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։ 

Անդրադառնալով հարցին, թե վստա՞հ է, որ ՀՀ օկուպացված տարածքները հնարավոր կլինի վերադարձնել սահմանազատման եղանակով, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց․ «Այո, վստահ եմ։ Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է»։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում