Զելենսկին հնարավոր է համարել ՌԴ-ի հետ բանակցությունները Հնդկաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա և հնարավոր միջնորդ դառնալ Հնդկաստանի տարածքում Ռուսաստանի հետ հաշտության  բանակցություններում՝ «ուկրաինական ձևաչափին» համապատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է The Times of India թերթին տված հարցազրույցում։

«Անկասկած, դա (բանակցությունները) կարող է լինել Հնդկաստանում, և վարչապետ Մոդին իսկապես կարող է դա անել.... բայց կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք…. և միայն մեր ձևաչափով, որովհետև պատերազմը մեր հողում է…. Մենք ունենք հարթակ, որը խաղաղության գագաթնաժողովն է», - ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Մոդիի կողմից բանակցությունների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցին։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի համար արդեն երրորդ ծանր ձմեռն է։ Անդրադառնալով Մոդիի այն հայտարարությանը, որ նա պատրաստ է աշխատել Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ, Զելենսկին գործողությունների կոչ է արել։

«Մոդին իսկապես ահռելի երկրի վարչապետ է։ Նման երկիրը չի կարող պարզապես ասել, որ շահագրգռված է պատերազմի ավարտով։ Վարչապետ Մոդին կարող է ազդել պատերազմի ավարտի վրա.... Ռուսաստանի տնտեսության արգելափակումը, էժան էներգիայի ռեսուրսների արգելափակումը, Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի արգելափակումը կհանգեցնեն մեր դեմ պատերազմ վարելու՝ Մոսկվայի հնարավորությունների կրճատման», - ասել է Զելենսկին՝ կոչ անելով Մոդիին ստիպել, որ Ռուսաստանն Ուկրաինային վերադարձնի այնտեղ գտնվող 1000 ուկրաինացի երեխաներին։

Հունիսին Նարենդրա Մոդիի պաշտոնավարման երրորդ ժամկետի մեկնարկից ի վեր Հնդկաստանն ակտիվորեն շփման մեջ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ՝ երկու երկրների միջև հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Մոդին ամռանն այցելել է Մոսկվա և Կիև:

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը