Կառավարությունն այս տարի սպասում է 5.8 տոկոս, հաջորդ տարի՝ 5.6 տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճն, ըստ կառավարության կանխատեսումների, 2025-ին կկազմի 5.6 տոկոս, իսկ 2026-2027թթ սպասվում է 5.5 տոկոս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

Նախարարն ընդգծեց, որ էական փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության մեջ: 

«Մեր և բազմաթիվ միջազգային գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճի պոտենցիալը բարձրացել է՝ միջինում 4.5-ից դառնալով 5.5 տոկոս: Մենք կանխատեսում ենք, որ 2025-ին կունենանք 5.6 տոկոս տնտեսական աճ, դեֆլյատորի աճը կլինի 3.5 տոկոս, համախառն ներքին արդյունքը նոմինալ արժեքով կլինի 11 տրլն 50 մլրդ դրամ: 2024-ի համար սպասում ենք 5.8 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Հովհաննիսյանը:

2026-2027թթ միջինում սպասվում է 5.5 տոկոս տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս աճի պայմաններում կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը և 2021-2026 թթ միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը: 

«Թեև մեր թիրախը չի փոխվել: Մենք թիրախավորում ենք 2025-ին ձգտելու հասնել 7 տոկոս տնտեսական աճի, որի համար հավելյալ ջանքեր են պետք՝ արագացնելու այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, պատշաճ ապահովելու բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը և, իհարկե, ակտիվ աշխատանք անելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի և ներդրումների հետ կապված»,-ասաց Հովհաննիսյանը:

Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերելու հանգամանքով, կլինի 5.5 տոկոս՝ այնուհետև միջնաժամկետում հատվածում հասնելով 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչև 53.5 տոկոս, այնուհետև միջնաժամկետում կբալանասավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:

Նախարարը նշեց, որ որոշ ռիսկերի նյութականացման պայմաններում այդ աճերը կարող են ավելի լինել, որոշ այլ սցենարների դեպքում՝ պակաս:

Հայերեն العربية English Español فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում