Պետությունը հաց վաստակելու գործիք է. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 1 միլիոն քաղաքացի բարեկեցության իր կենսական կարիքը հոգալու համար սկսած 90-ականների սկզբից հեռացել է, արտագաղթել է և արտագաղթում է ՀՀ-ից։ 

«Այստեղ մնացածներից շատերն իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ և չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ, երբեմն նույնիսկ համակերպվել են, որ իրենք մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու։ Այսինքն՝ այստեղ մնալը շատ դեպքերում երկար տարիներ նույնացվել է ոչ բարեկեցիկ կյանքով ապրելու մտքի հետ համակերպվելու հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Երրորդ հանրապետությունում ստեղծված այս սոցիալ-հոգեբանությունը լրջագույն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որովհետև ճեղքել և անդունդ է ստեղծել բարեկեցություն և հայրենիք, պետություն և բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունների միջև։ 

«Այսինքն՝ բարեկեցություն հասկացությունը չի կապվել հայրենիք հասկացության հետ։ Բարեկեցության գործիք պետության մասին խոսելիս մարդիկ նկատի են ունեցել ուրիշ պետություններ և ոչ թե իրենց հայրենի պետությունը։ 

1991 թվականից ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական ամենատարածված մոդելը եղել է այն, որ քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ պետություն ասելի հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել։ 

Այսպես մեր սոցիալ-հոգեբանության մեջ բաղդատվել և տարանջատվել են բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունները։ Այս ճեղքի լրացումն առանցքային նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, որովհետև հայեցակարգային, գաղափարաբանական մակարդակում մեր ինքնության և պետության պահպանումը, զարգացումը և հարատևությունն ապահովելու համար ռազմավարական անհրաժեշտություն է պետության՝ որպես հայրենիքի բովանդակության և բարեկեցության (այսինքն՝ հացի ստեղծման) գործիքի հայեցակարգային ընկալման արմատավորումը, ինչը բարեբախտաբար դանդաղ և ենթագիտակցական մակարդակում տեղի է ունենում»,-եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ