Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում 2 զինվորական է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով 2 զինվորական է զոհվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է IRNA–ն:

Ավելի վաղ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ Իսրայելը հարվածել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին՝ նշելով, որ հարձակումները հաջողությամբ խափանվել են։

 

Հայերեն English فارسی Русский