Իրան

ՀԱՄԱՍ-ն Իրանի ինքնիշխանության խախտում է համարում Իսրայելի հասցրած հարվածները

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ն Իրանի ինքնիշխանության խախտում է համարում Իսրայելի հասցրած հարվածները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 26-ին Իսրայելի՝ Իրանին հասցրած հարվածներն անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խախտում։

«Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, որն ուղղված է մի քանի նահանգներում ռազմական օբյեկտներին, Իրանի ինքնիշխանության կոպտագույն խախտում է և լարվածության աճ՝ ուղղված տարածաշրջանի երկրների բնակչության և նրանց անվտանգության դեմ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում