Երեք ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց  ընդհանուր շուրջ 521 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել․ վնասի մի մասը վերականգնվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:

Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521.358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 

Տուժողներին հասցված վնասից շուրջ 294.354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում