Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ. ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ինչ-որ փուլում միջնորդի կարիք լինի, եթե չհաջողվի Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի միջնորդի կարիք զգան,  եթե չստացվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Հնարավոր է հարցերին միշտ պատասխանում եմ՝ այո, հնարավոր է, որովհետև ամեն ինչ միշտ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում»,- ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝  մինչև այս պահը բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ։

«Տարբեր երկրներում հանդիպել են պատվիրակությունները։ Հանդիպման սկզբում հյուրընկալող կողմից համապատասխան ԱԳ նախարարը ողջույնի խոսք է ասել, բայց բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել։ Մինչ այս պահը այդպես է եղել։ Հիմա ես չեմ կարող բացառել, որ մի օր կարող է փոխվել ձևաչափը, այլ կերպ լինել։ Այս առումով մենք սահմանափակումներ չունենք։ Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»,- ընդգծեց Ռուբինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում