ԱՄՆ-ն վկայություններ ունի հյուսիսկորեացի զինվորների՝ Ռուսաստանում տեղակայվելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ կան վկայություններ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան 3000 զինվորի ուղարկման մասին, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հռոմում հայտարարել է, որ եթե հյուսիսկորեացիները պատրաստվում են Ռուսաստանի հետ միասին կռվել Ուկրաինայի դեմ, ապա դա կլինի «շատ, շատ լուրջ»։ Միևնույն ժամանակ Օսթինը նշել է, որ նախ պետք է տեսնել, թե ինչ են նրանք այնտեղ անելու։

«Կան վկայություններ, որ Ռուսաստանում են գտնվում ԿԺԴՀ-ի զինվորներ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ 

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ առնվազն 3000 հյուսիսկորեացի զինվոր վերապատրաստում է անցնում Ռուսաստանում։ Ըստ Վաշինգտոնի՝ նրանք Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաք են տեղափոխվել նավով՝ հոկտեմբերի սկզբից մինչև կեսն ընկած ժամանակահատվածում, և տեղափոխվել են Ռուսաստանի արևելքում գտնվող երեք զորավարժարաններ։

«Եթե նրանք տեղակայվեն Ուկրաինայի դեմ կռվելու համար, ուրեմն նրանք թիրախ են։ Նրանք օրինական թիրախներ են, և Ուկրաինայի զինվորները կպաշտպանվեն Հյուսիսային Կորեայի զինվորների դեմ այնպես, ինչպես պաշտպանվում են ռուսաստանցի զինվորների դեմ», - նշել է Քիրբին։

Հարավային Կորեան ավելի վաղ հայտնել էր, որ Փհենյանը խոստացել է շուրջ 10 000 զինվոր ուղարկել Ռուսաստան, որոնց տեղակայումն, ամենայն հավանականությամբ, կավարտվի դեկտեմբերին։ Ըստ Սեուլի՝ ԿԺԴՀ-ն ՌԴ է ուղարկել 1500 հոգուց բաղկացած հատուկ ուժեր, որոնք վերապատրաստումից հետո պետք է մասնակցեն Ուկրաինայում պատերազմին։

Ռուսաստան

Հարավային Կորեան Մոսկվային հորդորել է անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Փհենյանը պատրաստվում է 10 000 զինվոր ուղարկել Ռուսաստան, և իր դաշնակիցներին կոչ է արել արձագանքել պատերազմում Հյուսիսային Կորեայի ներգրավման մասին վկայություններին։

Իր հերթին Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստան զորք ուղարկելու մասին պնդումները՝ դրանք անվանելով «անհիմն լուրեր»։

Ռուսաստան

Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն