Ադրբեջան

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

1 րոպեի ընթերցում

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։

Բաքվի Սաբայիլի դատարանը հոկտեմբերի 18-ին երկարաձգել էր Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքներով և ապօրինի կերպով Բաքվի բանտում է պահվում 23 հայ գերի։ Պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում