Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են կառավարել ռիսկերը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում տեսնում է ռիսկեր, սակայն գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի է համարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ–կառավարությունը հարցուպատասխանին՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: 

Փաշինյանը շեշտեց՝ կյանքում գոյություն չունի այնպիսի բան, որ ռիսկ չունի իր մեջ:

«Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը՝ այդ ռիսկերով հանդերձ, համարում դրական. որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հարցն այն է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել: «Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել»,–հավելեց վարչապետը:

Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ օկուպացված է, սակայն ՀՀ–ն դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում:  «Մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու»,–շեշտեց նա: 

Հայերեն Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ