Քաղաքականություն

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը․ Ալեն Սիմոնյանը հակադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին

1 րոպեի ընթերցում

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը․ Ալեն Սիմոնյանը հակադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: 

«Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, որը ձևական է: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են: Եվ ամենամեծ ռևանշիզմը խթանելն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ ձևով ինչ-որ բան պարտադրելու փորձերը: Դրանով ենք իրենք սերմանում այն ռևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը շեշտեց՝ հայ ժողովուրդն այսօր ուզում է իր երկրի տարածքում խաղաղ ապրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում