Անահիտ Մանասյանը ՄԻՊ հաստատության շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեության տեսանկյունից շատ կարևոր է շենքային պայմանների համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Արձանագրում եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շենքային պայմանները միանշանակ ունեն բարելավման անհրաժեշտություն։ Այս առումով բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել օրենսդիր և գործադիր իշխանության պաշտոնատար անձանց հետ և կարևոր եմ համարում, որ գործադիր իշխանությունը ոչ միայն ստանձնել է հանձնառություն լուծելու երկար տարիների պատմություն ունեցող այս խնդիրը, այլ ներկայում փաստացի գտնվում ենք այս գործընթացի իրականացման սկզբնական փուլում»,-ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային չափանիշների տեսանկյունից կարևոր է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատակիցների սոցիալական երաշխիքների և աշխատանքի վարձատրության բարձրացման ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը։

«ՄԻՊ աշխատակիցների և վերաբերելի այլ բնագավառներում աշխատանքի և վարձատրության միջև ժամանակի ընթացքում առաջ եկած տարբերությունը մարտահրավերային է Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում աշխատանքը պետության կողմից գրավիչ դարձնելու և այս հանգամանքը երաշխավորելու տեսանկյունից, ինչը, վստահ եմ, պետական իշխանությունը պետք է պատշաճ հասցեավորի»,-եզրափակեց Անահիտ Մանասյանը։

 

 

Հայերեն

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց