Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 21-22-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։

Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի բեմում: 

Հոբելյանական երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։

Երեկոյի ռեժիսորն է Վահան Բադալյանը, տեսաշարը՝ Ալբերտ Մովսիսյանի, Լուսինե Չերգեշթյանի, երաժշտությունը՝ Սերգեյ Ումրոյանի: 

Փերֆորմանսի շրջանակում հանդես կգան դերասաններ Հայկ Դարբինյանը, Դավիթ Աբովյանը, Լուսինե Դավթյանը, Գոհար Գրեյանը, Մայա Էվոյանը, Մարգարիտ Արզումանյանը, Մհեր Մկրտչյանը, Մարիամ Դավթյանը, Վարդինե Հայրապետյանը, Գոհար Գևորգյանը, Անի Շմավոնյանը, Անահիտ Կարապետյանը, Սյուզաննա Ադամյանը, Արմեն Մանուչարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Մարիա Հունանյանը, Գեղամ Պետրոսյանը,  Տիգրան Սրապյանը, Արամ Ղազարյանը, Թամարա Այդինյանը, Շահանե Տոնոյանը, Կորյուն Եսայանը, Էրիկա Դավթյանը, Սոֆի Քեշկերյանը, Մհեր Զալինյանը, Վլադ Հախումյանը, Ալբերտ Չախալյանը, Արթուր Խունյանը, Արեգ Ամիրյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Նավասարդյանը, Արմեն Զաքարյանը, Էրիկ Սարգսյանը, Սերժ Գևորգյանը, Քրիստինե Դանիելյանը, Նարեկ Մինասյանը:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանն ընդգրկված է ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների ծրագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ օրացույցում:

Հայերեն فارسی Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին