Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիև

2 րոպեի ընթերցում

U.S. Defense Secretary Lloyd Austin arrives in Kyiv after an overnight train trip from Poland and is greeted by the U.S. Ambassador to Ukraine Bridget Brink, Ukraine October 21, 2024. Phil Stewart/REUTERS

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև։ Սա Օսթինի՝ Ուկրաինա կատարած չորրորդ այցն է, որի ընթացքում նա քննարկելու է Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, քննարկումները չեն ներառի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ամենամեծ խնդրանքներից մեկը, այն է՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերով Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու սահմանափակումների վերացումը Վաշինգտոնի կողմից։

Օսթինը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցությունն Ուկրաինային՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու ջանքերում։

Պենտագոնի ղեկավարի այցը տեղի է ունենում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Կան մտավախություններ, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը պայքարում է փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի դեմ, ավելի դժկամությամբ կշարունակի աջակցությունն Ուկրաինային:

Օսթինն անդրադարձել է այս մտավախություններին՝ ասելով, որ Ուկրաինային աջակցում են ինչպես Կոնգրեսի հանրապետականներն, այնպես էլ դեմոկրատները:

«Վերջին 2,5 տարիների ընթացքում ես տեսել եմ երկկուսակցական աջակցություն Ուկրաինային, և լիովին ակնկալում եմ, որ մենք կշարունակենք տեսնել Կոնգրեսի երկկուսակցական աջակցությունը», - ասել է նա:

Հայերեն العربية Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը