Քաղաքականություն

Սի Ծինպինը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բարեկամությունը զարգացնելու պատրաստակամության մասին. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Flag of the People's Republic of China waving in the wind
Flag of the People's Republic of China waving in the wind

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, ի պատասխան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հեռագրի, երկու երկրների միջև ավանդական բարեկամության ու համագործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին իրականացնել ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի միջև ավանդական բարեկամության և համագործակցության երկարաժամկետ և կայուն զարգացումը և էլ ավելի մեծ ներդրում ունենալ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության շարունակական բարելավման,  տարածաշրջանում և մոլորակում խաղաղության, անվտանգության, զարգացման ու բարգավաճման պաշտպանման գործում»,- նշել է Սի Ծինպինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում