Սպորտ

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

1 րոպեի ընթերցում

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել կիոկուշին կարատեի իրանցի մարզիկ Ահմադ Բաղերին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում