Քաղաքականություն

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնել է Կիև

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ծրագրված այցով մեկնել է Կիև։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից, այդ մասին շաբաթ հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատունը:

Բարոն նախապես հայտարարել էր, որ շաբաթվա վերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այդ, նա հայտարարել էր, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում և դժվարությամբ է պահում առաջնագիծը։

Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա Ուկրաինայում, որտեղ կհանդիպի երկրի ԱԳ նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում