Քաղաքականություն

Միրզոյան–Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե

1 րոպեի ընթերցում

Միրզոյան–Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստամբուլում տևել է 55 րոպե:  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանը և Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում