Իրան

Իրանը և Պակիստանը պայմանավորվել են վերացնել առևտրային խոչընդոտները

1 րոպեի ընթերցում

Իրանը և Պակիստանը պայմանավորվել են վերացնել առևտրային խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտարարել է, որ Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են խթանել կապերը՝ վերացնելու առևտրային խոչընդոտները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն։

Երկու երկրների առևտրային կազմակերպությունները լիովին պատրաստ են իրագործել այս որոշումը՝ վերացնել առևտրային խոչընդոտները:

Նախատեսվում է, որ Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանը առաջիկա երկու ամսում կայցելի Թեհրան՝ համաձայնության հասնելու ազատ առևտրի ցուցակի վերջնականացման հարցում: 

Աթաբակն ասել է, որ երբ երկրների միջև ազատ և արտոնյալ առևտուր հաստատվի, որոշ մաքսատուրքեր կնվազեցվեն: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում