Կանադան 47 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Կիևին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները մտադիր են 64,8 միլիոն կանադական դոլարի (47 միլիոն ԱՄՆ դոլարի) ռազմական օգնության փաթեթ ուղարկել Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլեյրին:

Փաթեթը նախատեսում է հրաձգային զենքի, զինամթերքի և պաշտպանիչ հանդերձանքի մատակարարում։ Միջոցները կուղղվեն նաև ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը:

Այդ օգնությունն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական կարիքների համար նախատեսված 500 միլիոն կանադական դոլարի (362,6 միլիոն ԱՄՆ դոլարի) փաթեթից, որի հատկացման մասին հուլիսին հայտարարել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կանադան 4,5 միլիարդ կանադական դոլարի (3,26 միլիարդ ԱՄՆ դոլարի) ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել