Աշխարհ

Փարիզում տեղատարափների հետևանքով կա 1 զոհ

1 րոպեի ընթերցում

Փարիզում տեղատարափների հետևանքով կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ զոհվել, երկու երեխա վիրավորվել են Փարիզում ծառի ընկնելու հետևանքով, որտեղ հորդառատ անձրևների պատճառով վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը՝ հղում անելով իրավապահներին։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ թաղամասում։

«Ծառն ընկել է ճանապարհի անցանելի հատվածում, երբ այդտեղով անցնում էին տղամարդն ու երկու երեխաները: Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել», - հայտնել են ոստիկանությունից:

Ականատեսների խոսքով՝ զոհվածի հետ եղել է երկու փոքրիկ աղջիկ, որոնց նա վերցրել էր դպրոցից։ Տուժած երեխաներին ցուցաբերվել է շտապ բուժօգնություն։

Ըստ France24 պարբերականի՝ հեղեղումները լուրջ վնասներ են հասցրել և հանգեցրել հոսանքազրկումների Ֆրանսիայի լեռնային հարավ-արևելյան շրջանում։ 

Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը հեղեղումների պատճառով հոկտեմբերի 17-ին վտանգավորության ամենաբարձր` «կարմիր» մակարդակ էր հայտարարել Ֆրանսիայի վեց դեպարտամենտներում, սակայն հոկտեմբերի 18-ին վտանգավորության մակարդակն իջեցվել է «նարնջագույն»-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում