Եվրոպական խորհուրդը հայտարարել է Վրաստանի ընդունման գործընթացի դե ֆակտո կասեցման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհուրդը հայտարարել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին՝ երկրին մեղադրելով եվրոպական արժեքների խախման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդի նիստից հետո հրապարակված ամփոփիչ փաստաթղթում։

«Եվրոպական խորհուրդը վերահաստատում է Միության պատրաստակամությունն՝ աջակցելու վրաց ժողովրդին իր եվրոպական ճանապարհին։ Միևնույն ժամանակ Խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության ուղեգծի վերաբերյալ, որն ընթանում է Եվրամիության հիմքում ընկած արժեքներին ու սկզբունքներին հակառակ։ Եվրոպական խորհուրդն ընդգծում է, որ գործողությունների նման ընթացքը վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին և դե ֆակտո կասեցնում անդամակցության գործընթացը», - ասված է փաստաթղթում։

Բրյուսելն ակնկալում է, որ «առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան և միջազգային ու տեղական դիտորդների համար ընտրություններին անարգել հետևելու հնարավորությամբ»։ Փաստաթղթում ընդգծվում է «ազատ, անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ների պաշտպանության անհրաժեշտությունը»:

Օրեր առաջ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը: Պատճառը Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումն է, որոնք Եվրոխորհրդարանը պահանջում է չեղարկել։ 

Վրաստան

Եվրախորհրդարանը պահանջել է սառեցնել Վրաստանի ֆինանսավորումը

Վրաստանի իշխանություններն այս բանաձևը համարել էին անարդար՝ նշելով, որ այն արդյունավետ չի լինի։

Վրաստան

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան