Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. առանձին վայրերում անհրաժեշտ է եղել մարդկանց տարհանել, խափանումներ են տեղի ունեցել տրանսպորտի աշխատանքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է BFMTV-ն։

Արդեշի դեպարտամենտում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել են բազմաթիվ ավտոճանապարհներ։ Աննոն քաղաքում հեղեղումների պատճառով երեխաները տարհանվել են դպրոցներից ու մանկապարտեզներից։ Քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ռոնի դեպարտամենտում երկաթուղային հաղորդակցությունը Լիոնի և Սենտ Էտիենի միջև դադարեցվել է առնվազն մինչև հոկտեմբերի 18-ի առավոտ:

«Նիս-Լազուր ափ» օդանավակայանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նախազգուշացնում է չվերթերի հնարավոր ուշացումների մասին:

Վեց դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ, ևս 19 դեպարտամենտներում՝ «նարնջագույն»։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ վտանգավորության «կարմիր» մակարդակը հոկտեմբերի 18-ին կպահպանվի չորս դեպարտամենտներում, իսկ «նարնջագույնը»՝ 18-ում: Վերին Լուարի արևելյան մասում սպասվում են շուրջ 10 սմ տեղումներ, ինչի պատճառով գետերը կարող են դուրս գան ափերից։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը