Podcast-ՍոցUp. Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մեջ արտահայտված են աշխարհում առկա վերջին մոտեցումներն ու միտումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ժողովրդագրության  2024-2040 թվականների ռազմավարությունն առնչվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը։ 

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ում գլխավորած թիմը մշակել է Ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթուղթը, որը հոկտեմբերի 17-ին քննարկվեց և հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ 

«Կարևոր է հասկանալ, որ իրականում միջազգային ու տեղական փորձագետների, կառավարության անդամների կարծիքով՝ սա ամենավերլուծված ռազմավարություններից մեկն է։ Սա հենց այն դեպքերից է, որ ավելի տվյալահեն ու փաստահեն ռազմավարություն չկար։ Ժողովրդագրությունն իր հիմքում ունի շատ խորքային փոխադարձ կապեր հասարակությանը վերաբերող գրեթե բոլոր ֆենոմենների հետ»,-նշեց Ջրբաշյանը։

Նրա խոսքով մոտ 3 տարի տևած աշխատանքները մեկնարկել են նախ Հայաստանի դեմոգրաֆիկ տվյալների հավաքագրումից։ Արդյունքում հաջողվել է ձեռք բերել ընդհուպ 1897 թվականին Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում հրապարակված ժողովրդագրական տվյալներ Հայաստանի վերաբերյալ, որոնք ցույց են տալիս տեղի բնակչության սեռատարիքային, էթնիկ կառուցվածքը։ Այդ և ձեռք բերված մյուս տվյալների շարքը հնարավորություն է տվել հասկանալ ներկա ժողովրդագրական իրավիճակի փոխկապակցվածությունն անցյալի իրադարձությունների հետ։

«Բացահայտվեցին այսօրվա վիճակի և մեր անցյալի հետ փոխկապակցվածության տարբեր ֆենոմեններ՝ սկսած, օրինակ, Մեծ եղեռնի ազդեցությունից վերջին 30 տարիների միգրացիայի վրա, վերջացրած՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերի թվի ազդեցությամբ մեր հասարակության մեջ երիտասարդ բնակչության կշռի վրա։ Նաև ուսումնասիրել ենք 1950-1960-ական թվականների ուրբանիզացիայի փուլի ազդեցությունն այսօրվա ծնելիության մակարդակի վրա։ Հետաքրքիր ֆենոմեններից մեկն էլ այն էր, թե մեր՝ մոնոէթնիկ հասարակություն լինելն ինչքանով է կապված Մեծ եղեռնի հետևանքների, դրա հետևանքով մեր հասարակության ու ընտանիքների փակվելու և փակ հասարակություն կառուցելու տրամաբանության հետ»,-պարզաբանեց փորձագետը։

Նրա պարզաբանմամբ՝ երկրորդ հետազոտական աշխատանքը, որն իրականացվել է մինչև փաստաթղթի մշակումը, պարզելն է եղել, թե ինչպես է կապվում ժողովրդագրության ռազմավարությունը, օրինակ, կրթության, առողջապահության, անվտանգության, քաղաքական ինստիտուտների զարգացման, տնտեսության ոլորտներում տարբեր երևույթների հետ։

«Այդ ամբողջ անալիտիկ աշխատանքը նաև բերեց գիտակցմանը, թե ինչքան մեծ պատասխանատվություն է մեր թիմի ու նաև կառավարությունների վրա, որոնք դա պետք է իրականացնեն, որովհետև սրա հետևանքները տեսնելու ենք 100 տարի հետո ևս»,-համոզմունք հայտնեց Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթի մշակման գործընթացում ընդգրկվել է միջազգային մեծ թիմ, որի շրջանակներում աշխատել են աշխարհի լավագույն դեմոգրաֆները։ Նախագիծը պաշտպանության փուլ է անցել Վիեննայում՝ տեղի ակադեմիական և համալսարանական շրջանակներից ձևավորված ընդդիմախոսների մասնակցությամբ։ Ռազմավարությունը՝ որպես ունիկալ պրոդուկտ, բարձր գնահատականների է արժանացել միջազգային գործընկերների կողմից։

Ջրբաշյանի գնահատմամբ՝ Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մեջ արտահայտված են աշխարհում առկա վերջին մոտեցումներն ու միտումները։

«Աշխարհը միշտ փորձել է դեմոգրաֆիայի տարբեր ձևեր․որոշ ժամանակ առաջ եղել է ծնելիությունը, ընտանիքը, որոշ դեպքերում՝ միգրացիան, ակտիվ ծերությունը և այլն։ Մեզ մոտ՝ փաստաթղթում, այդ ամենը հավաքվել են իրար հետ, և ձևավորվել է ամենավերջին մոտեցումների արտահայտությունը։ Այդ պատճառով նաև միջազգային հանրության համար այն համարվում է լավագույն պրոդուկտ»,-հավելեց փորձագետը։ 

Մանրամասները՝ փոդքաստում 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում