Մարզեր

ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

2 րոպեի ընթերցում

ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ

ԵՐԵՎԱՆ․ 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության 14 երկրի արտակարգ և լիազոր դեսպաններ այցելել են Լոռու մարզ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ։  

«Վանաձորի գլխավոր հրապարակում դեսպաններին ողջունել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա խոսել է Եվրոպական միության և առանձին երկրների հետ Վանաձորի հաջողված համագործակցության մասին։ Արկադի Փելեշյանը հատուկ ընդգծել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում համայնքը մի շարք ձեռքբերումներ է ունեցել»․-նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։  

«Պատվիրակության այցը կշարունակվի Լոռու մարզի այլ համայնքներում», - նշված է գրառման մեջ։ 

Լոռու մարզ կատարած այցի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ նշելով․ «Այսօր ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ուղևորվում ենք Լոռու մարզ։ Տրանսպորտ, տեղական զարգացում, աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում