Քաղաքականություն

ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ․ 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումն է:

«Փոխնախագահ Արխիմոնը շեշտել, է, որ Ուրուգվայում միշտ առանձնահատուկ բարեկամական վերաբերմունք է եղել Հայաստանի հանդեպ և այս համատեքստում բարձր է գնահատել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը», - նշված է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, Բեատրիս Արխիմոնը պատրաստակամություն է հայտնել ներդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ամրապնդելու և երկկողմ համագործակցության նոր եզրեր բացահայտելու համար:

«Հանդիպման շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները», - հաղորդել է ՀՀ դեսպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում