Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը, որը ղեկավարել են համանախագահներ Լուսինե Հակոբյանը և Սիմո Տիայնենը։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչներ, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Հայաստանի և Եվրոպական միության հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ։  

ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու հարցում եւ, եթե միջազգային գործընկերները սկզբունքային դիրքորոշում որդեգրեն, ապա հնարավոր կլինի հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրմանը եւ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակմանը։

Տիգրան Բալայանը կարեւորել է քաղհասարակության դերակատարությունը Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղման գործընթացում։ Դեսպանն անդրադարձել է նաեւ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին արձանագրված ձեռքբերումներին և ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Նիստին ներկա ԵՄ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանում բարեփոխումների ընթացքը և վստահեցրել, որ շարունակելու են հետեւողական աշխատանք տանել հարաբերությունների սերտացման եւ առաջ քաշված հարցերին լուծումներ տալու համար։

ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմը ստեղծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 366 հոդվածի համաձայն եւ բաղկացած է Եվրամիության  ու Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներից։ Քաղհասարակության պլատֆորմի նպատակն է CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն տրամադրելը, Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ու դրա իրականացումը մշտադիտարկելը, ՀՀ և Եվրամիության քաղաքացիական հասարակության միջև շփումների և կապերի հաստատումը։

Լիլիթ Գասպարյան 

Հայերեն English Español Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում